Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Չեն ցանկանում իրենց անունը ասոցացնել «Իմ քայլի» հետ

Չեն ցանկանում իրենց անունը ասոցացնել «Իմ քայլի» հետ
26.02.2019 | 00:35

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «City of smile» («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամի նվիրատուների ցանկի հրապարակումը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ։ Բայց կա նաև մեկ այլ հանգամանք. շատ հովանավորներ չեն ցանկանում իրենց անունը կապել վարչապետի կամ նրա կնոջ հետ։ Մասնավորապես, միջոցառումների կազմակերպիչները փաստի առաջ են կանգնել։ Վերջիններս բողոքում են, որ շատ աջակիցներ, իմանալով, որ տվյալ նախաձեռնությունը հովանավորվում է նաև «Իմ քայլը» հիմնադրամի կողմից, հրաժարվում են աջակցելուց՝ չցանկանալով, որ իրենց անունը հրապարակայնորեն առնչվի Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի կամ «Իմ քայլի» հետ։ Հավանաբար մտածում են, որ Փաշինյանի իշխանությունը ժամանակավոր է, չեն ուզում ասոցացվել վերջինիս հետ։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 8773

Մեկնաբանություններ